Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը քննարկում է վարդենիսցիների առաջարկը

Քաղաքականություն
vardenis8

Կառավարության հրավիրած ԱԺ նիստին Համայնքների խոշորացման նախագծի քննարկմանը Ելք դաշինք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, հարց ուղղելով Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին, հետաքրքրվեց` արդյոք տեղյա՞կ է, որ երկու օր է` Վարդենիս-Մարտունի ճանապարհը հարակից համայնքների բնակիչները փակել են. «Նաեւ ուզում եմ իմանալ` ի՞նչ սկզբունքով են միացվել այս համայնքներն իրար, արդյոք այն անհանգստությունը, որ հեռավոր գյուղերից դժվար է հասնել խոշորացված կենտրոններ, լուծումներ առսջարկվե՞լ են: Ձեր ելույթում նշեցիք, որ հաստիքների կրճատում չի լինի, սակայն, օրինակ, Թումանյանի Աթան համայնքում տեսնում ենք կրճատում»։ Վաչե Տերտերյանը նշեց, որ ավագանին ինքնուրույն է որոշում հաստիքները. «Կկրճատվի ռացիոնալ հաստիքակազմը, նկատի ունեմ բովանդակայինը։ Ինչ վերաբերում է խոշորացված համայնքների կենտրոններ հասնելուն, ապա միասնական տեղեկատվական համակարգեր են ներդրվելու, ինֆոտեխնոլոգիաներ են ներդրվելու։ Ինչ վերաբերում է ճանապարհը փակած քաղաքացիներին, ապա մենք նրանց հետ հանդիպել ենք, մեր վարչության պետերը հանդիպել են, մեր ամբողջ թիմը հիմա Վարդենիսում է։ Քաղաքացիների ներկայացրած խնդիրները, առաջարկները մեզ համար նոր չեն, ու մենք ինչ-որ լուծումներ կգտնենք։ Մենք քննարկում ենք նրանց առաջարկները»։ Հիշեցնենք, երեկ վարդենիսցիները փակել էին Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ բողոելով խոշորացման ծրագրից։ Կառավարության հետ նրանք դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել։