A
A
Մեկ պատուհան՝ մաքսակետերում (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ սեզոնային մրգերի արտահանման գործընթացի պարզեցմանն ու կատարելագործմանը: «Հիմա սեզոնային մրգերի արտահանման առավել բարենպաստ շրջանն է, բայց ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մաքսազերծման գործընթացն ու բացթողումը ժամանակատար է լինում, իսկ վարչարարությունն էլ՝ ոչ ադյունավետ։ Տնտեսվարողների համար մեկ պատուհանի սկզբունքն ամբողջությամբ չի կատարվում»։ Վարչապետը հանձնարարեց Գյուղատնտեսության նախարարին ու ՊԵԿ նախագահին մեկ շաբաթվա ընթացքում մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքն ապահովել, մաքսազերծումը պարզեցնել ու տնտեսվարողների համար մատչելի դարձնել: