Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը պետք է անցնի միասնական թվայնացման. վարչապետ

Քաղաքականություն
karavarutyun

Կառավարման արդյունավետության բարձրացման ու բիզնես միջավայրի համար Հայաստանը պետք է անցնի միասնական թվայնացման։ Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց թվայնացված միջավայրի անցնելու աշխատանքներ սկսել. «Պետք է տեղեկատվական ժամանակակից հենքի վրա ձևավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացման կառավարման համակարգ։ Հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ սրա վերաբերյալ, իսկ աշխատակազմի ղեկավարն էլ պիտի 2 շաբաթում ամփոփի ու թվայնացման հստակ ժամանակացույց ներկայացնի: Մենք պիտի ունենանք թվայնացման քարտեզ, արդեն այս փորձը կա մի քանի գերատեսչություններում,-նշեց վարչապետն ու հավելեց,- կառավարման սուբյեկտների թվայնացումը բերում է նրան, որ ցայտուն երևում է, թե որտեղ ենք թերացել, մեկ օր շուտ սա պետք է անել: Դպրոցները, մանկապարտեզները, բոլորը պետք է անցնեն սրան, ես չգիտեմ մի ոլորտ, որ դրա կարիքը չունենա»: