Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես կարող է Հայաստանն օգտվել արաբական լարվածությունից (տեսանյութ)

Քաղաքականություն
qatar-nkar

Արաբական ծոցում գտնվող Քաթար պետության ու արաբական այլ երկրների միջև լարվածությունը երկար չի տևի։ Երկու կողմին էլ կարճ ժամանակում լարվածության նվազեցումն է ձեռնտու. համոզված է արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Քաթարը ահաբեկիչներին օժանդակող երկիր հայտարարելը չի նշանակում, թե այնտեղից ահաբեկիչների հոսք է լինելու Հայաստան։ Հատկապես ազատ վիզային ռեժիմի պարագայում։ Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Պարսից ծոցում լարվածությունը կարող է օգտագործվել Հայաստանի կողմից։  «Հայաստանը որևէ կերպ Քաթարի կողմից թիրախավորված չէ։  Ես անգամ այս գործընթացներում առավելություն եմ տեսնում Քաթարի համար։ Եթե անգամ այս հակամարտությունը խորանա, Քաթարի իշխանությունը երկրում բնականոն կյանքն ապահովելու համար եզակի ճանապարհ կունենա՝ Իրանի հետ հարաբերությունների սերտացումը։ Այս պարագան՝ Հայաստան- Քաթար-Իրան, կարող է օգտագործվել Հայաստանի կողմից տնտեսական ծրագրեր իրականացնելու համար»,- ասում է արաբագետը։ Հիշեցնենք, Քաթարի ու հարևանների՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական միացյալ էմիրությունների, Բահրեյնի հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ վերջիններս Քաթարը ահաբեկիչներին օժանդակող երկիր հայտարարեցին։ Կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցված են։