Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Զուլում Գրիգորյանին և Երվանդ Ղազանչյանին

Պաշտոնական
zulum

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, մաղթել առողջություն, արևշատություն և նոր ձեռքբերումներ: «Դուք գեղանկարչության մեծ վարպետներից եք, տաղանդավոր արվեստագետ, որի բարձրարժեք ստեղծագործությունը հարստացնում է հայ կերպարվեստը՝ աշխարհն ու հայրենիքը, մարդն ու բնությունը պատկերող կտավներով: Ձեր գեղանկարների հոգեբանական խորությունն ու ներքին դրամատիզմը հուզում են արվեստասերներին, իսկ հայրենի եզերքին, հայ մարդուն ձոնված Ձեր գործերը նոր խոսք ու գեղագիտական նոր մոտեցումներ են մեր կերպարվեստում»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:  

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ՝ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանին ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ և ամենայն բարիք: «Դուք հայ թատրոնի երախտավորներից եք, ստեղծագործական հարուստ և բովանդակալից ճանապարհ անցած արվեստագետ, որի կյանքն ու գործը թատերարվեստին նվիրված ծառայության փայլուն դրսևորում է: Քաղաքացու և մտավորականի, սիրված և գնահատված արվեստագետի բարձր առաքելությամբ Դուք շարունակում եք արարել, լույս ու լավատեսություն պարգևել հանդիսատեսին՝ քարոզելով բարության և մարդասիրության անանց արժեքները»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: