Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանն իմ նկատմամբ անձնական թշնամանք է ունեցել. Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-safaryan-1

Ազատության հրապարակում  2016 թ Ամանորի գիշերը քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած  ոստիկաները քրեական պատասխանատվության պետք է   ենթարկվեն. «Տեսագրության մեջ երեւում  են մի քանի դեպքեր, որ ոստիկանները շեշտակի հարվածներ են հասցնում ոստիկաններին՝ այդ թվում Գեղամ Խաչատրյանը: Մեկ այլ տեսագրության մեջ Գեղամ Խաչատրյանի ենթակաները նրան  քարշ տալով հետ են տանում: Նա ազատվում է իր ենթակաների ձեռքից, մոտենում, շեշտակի հարված է հասցնում քաղաքացիներին»,- այսօր դատարանում իր բողոքը ներկայացրեց Գեւորգ Սաֆարյանը:  Նա  վերաքննիչ դատարանում պահանջում է քրեական գործ հարուցել  ոստիկանների նկատմամբ:  Տոնածառ տեղադրելու փորձից հետո Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու համար.  «Ոստիկանը Գեղամ Խաչատրյանը ունեցել է անձնական թշնամանք իմ  նկատմամբ: Իսկ տվյալ միջադեպի օրը իր  ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գնում ենք Ազատության հրապարակը կապիկներից ցրելու նպատակով»: Այսօրվա իր բողոքը Գեւորգ Սաֆարյանը նստած ներկայացրեց, ոտքի ցավի պատճառով երկար կանգնած չի կարողանում մնալ. «Մենք չգիտենք ինչ բուժում է պետք: Տանում ենք դեղեր, որ ցավը չզգա: Տարել ենք կորսետ, որ ոտքը վստահ դնի գետնին»,- ասաց Գեւորգ Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյանը:   Դատապարտյալների հիվանդանոցում,  մոր խոսքերով,  Գեւորգի ոտքը նկարել են, բայց մինչեւ հիմա  ախտորոշումը  իրենց հայտնի չէ.  «Չենք կարողանում ձեռք բերել այդ նկարը, որպեսզի մենք ինքներս տանենք բժշկի եւ տեսնենք՝ ինչ բուժում է հարկավոր»։ Բողոքի քննությունը կշարունակվի հունիսի 22-ին: