Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինքնակոչ որոշ անձինք իրենց ռամկավար են հռչակել». հայտարարություն

Քաղաքականություն
1910e115ad32d069d8cc9868a0e57ad6

Այսօր Երևանում ինքնակոչ որոշ անձինք, ովքեր իրենց ռամկավար են հռչակել, ասուլիս են կազմակերպել, կատարելով հայտարարություններ, որոնք չեն բխում կուսակցության քաղաքական հիմնադրույթներից և կանոնադրությունից: Նրանք հայտարարել են, ոչ ավել և ոչ պակաս, որ «Հայաստանում ՌԱԿ պետք չէ գոյություն ունենա»:   Պաշտոնապես հայտարարում ենք, որ տվյալ անձինք ինքնակոչ են, ոչ մի երկրում պետականորեն ճանաչված չեն որպես այդպիսին,չունեն կենտրոնական գրասենյակ, հետևաբար չեն ներկայացում Ռամկավար Ազատական կուսակցությունը և չունեն լիազորություններ կատարելու  հայտարարություններ ու փաստորեն գործում են ընդդեմ ՀՀ կուսակցությունների մասին օրենքների: ՌԱԿ Կենտրոնական վաչությունը դեռևս 1991թ.-ից ի վեր կուսակցության համագումարի որոշմամբ պաշտոնապես գրանցված է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից և գործում է Երևանում, Հանրապետության 47 հասցեում ու ներկայացնում է Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար Ազատական կուսակցության կառույցները: Նշված ինքնակոչերի տարածած հայտարարությունը փաստում է միայն վերջիններիս քաղաքական տգիտությունը, Հայաստանի Հանրապետության օրենքների հանդեպ անհարգալից վերաբերմունքը: Փաստորեն, ինքնակոչերի այդ խմբակը դրսևորում է ինքնիրավչություն ՝ իր վրա վերցնելով Մայր Հայրենիքի պետական մարմինների գործառույթներ:   ՌԱԿԿենտրոնական Վարչություն