Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրադարձ արվեց Սիրիայից ժամանած փախստականների խնդիրներին (տեսանյութ)

Քաղաքականություն
1111111111111111

Մայիսի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրեն, դեսպան Արգենտինա Սաբադոսին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է սերտ փոխգործակցությունը կառույցի հետ։ Դեսպան Սաբադոսը ներկայացրեց ՄՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները և բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների հետ երկու տասնամյակից ավել հաստատված արդյունավետ համագործակցությունը։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային միգրացիոն հոսքերի կառավարման շուրջ։ Անդրադարձ արվեց Հայաստանում Սիրիայից ժամանած փախստականների խնդիրներին։