Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիներին բերենք համապատասխան ցիվիլ դաշտ. վարչապետ

Քաղաքականություն
kar-1

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր իր հանձնարարականների ժամանակ կրկին անդրադարձավ «Մաքուր Հայաստան»  ծրագրին: Վարչապետը տեղեկացրեց, որ մայիսի 27-ին կայանալու է համապետական շաբաթօրյակ. «Այս ծրագրի մեջ մենք խիստ հետևողական ենք լինելու, և այն կրելու է շարունակական բնույթ: Դրա համար հանձնարարում եմ  համայնքներում աղբահանության և սանիտարական տեսուչների ինստիտուտ ստեղծել և մինչև տարվա վերջ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ ոլորտը կարգավորելու վերաբերյալ»: Վարչապետի հանձնարարականով կմշակվեն նաեւ տուգանքների չափեր, տարածքները աղտոտողների համար. «Խոսքն ինչի՞ մասին է՝ մենք համայնքներին առաջակում ենք, որ դնեն սանիտարական տեսուչների ինստիտուտ, ձևը թող իրենք մտածեն, որը հստակ խաղի կանոններ, նորմեր է սահմանում, բյուջե չի պահանջում: Բյուջեի աղբյուրները հենց այն տուգանքներն են լինելու, որոնք կիրառվելու են, դրանց մի մասը գնալու է այդ տեսուչների բարելավմանը, մյուս մասը՝ սանիտարական մաքրման գործառույթներին: Մենք անպայման այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որ որոշ քաղաքացիների բերենք համապատասխան ցիվիլ դաշտ: Պետք է ասել՝ այ, սա, սա, սա չի կարելի, եթե կատարվում է, վճարելու ես, և այդ տեսուչները համ կարգ ու կանոնի կբերեն, համ լրացուցիչ բեռ բյուջեի վրա չի լինի»: