A
A
Արարատ Զուրաբյանն ամեն պահի կարող է մանդատը վայր դնել (տեսանյութ)
«Մենք պայմանավորվել էինք Ծառուկյանի հետ, որ ես գնամ եւ վերցնեմ այդ մանդատը»,-այսօր լրագրողներին ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը` մեկնաբանելով այն հարցը, թե ի վերջո հրաժարվու՞մ է մանդատից, թե չի հրաժարվում: «Ես բազմիցս հրաժարվել եմ այդ մանդատ կոչեցյալից»,-շարունակում է նա: Ինչ-որ իմաստով նա լրագրողներին է մեղադրում հարցը թեժացնելու մեջ. «Մեկը որոշեց, որ սրա կազմակերպիչը Սերժ Սարգսյանն է, մյուսը որոշեց, որ հավանաբար Վաշինգտոնում է գծվել այս ծրագիրը կամ Մոսկվայում, ես չգիտեմ»: Պարոն Զուրաբյանն այսօր էլ ասում է, որ դժվարությամբ է համաձայնվել այս մանդատն ընդունել, ցանկացած պահի կարող է լինել իրավիճակ, որ վայր դնի մանդատը: