Ամենաշատը սահմանափակվել են դիտորդների իրավունքները
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, դիտարկել է Երևանի ավագանու ընտրությունները։ Հասարակական կազմակերպության դիտորդները քվեարկության օրը մշտապես գտնվել են թվով 10 տարածքային հանձնաժողովներում և 26 ընտրատեղամասերում։ Արձանագրվել է ընտրախախտումների վերաբերյալ ընդհանուր առմամբ թվով 76 հաղորդում, որոնք վերաբերել են ինչպես կրկնվող, այնպես էլ առանձին դեպքերի, որոնցից դիտորդների գործունեությանը խոչընդոտման և դիտորդների ճնշման 12 դեպք (17%) ուղղորդման 11 դեպք (15%) գաղտնիության խախտման 9 դեպք (12%) կողմնակի անձանց տեղամասում ներկայության 5 դեպք (7%) ՏԸՀ-ներում արձանագրած խախտման 5 դեպք (7%) ամփոփման կարգի խախտման 5 դեպք (7%) քվեարկության նկատմամբ վերահսկում՝ 4 դեպք (5%) վիճակահանության կարգի խախտման 3 դեպք (4%) կուտակումներ` 3 դեպք (4%) թեկնածուների ներկայություն տեղամասում՝ 2 դեպք (3%) այլ գույնի գրիչով նշում՝ 2 տեղամասում (166 քվեաթերթիկ) (3%) օգնության կարգի խախտման 2 դեպք (3%) քարոզչական նյութերի առկայության 2 դեպք (3%) տեխնիկակակն սարքավորման խափանման 1 դեպք (1%) հանձնաժողովի անդամների հերթափոխի խախտում 1 դեպք (1%) կրկնակի քվեարկության փորձի 1 դեպք (1%) մեկից ավելի քվեաթերթիկների տրամադրման 1 դեպք (1%) քվեաթերթիկների դուրս բերում՝ 1 դեպք (1%) այլ անձի փոխարեն ստորագրություն՝ 1 դեպք (1%) գրանցամատյանի դուրս բերում՝ 1 դեպք (1%) տեխնիկական սարքավորման տպված կտրոնների և մասնակցած ընտրողների թվի անհամապատասխանություն՝ 1 դեպք (1%) այլ խախտումներ՝ 3 դեպք (4%) Արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ «Ւրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության իրավաբանների խումբը բողոքներ է ներկայացնում Տարածքային ընտրական հանձնաժողովներ: Միևնույն ժամանակ, մեր դիտորդները շարունակում են դիտարկել Երևանի թվով 10 Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքները, որոնք շարունակվելու են նաև առաջիկա օրերին: Կազմակերպությունը ընտրությունների վերաբերյալ իր վերջնական գնահատականը կներկայացնի դիտորդական առաքելության իրականացման ավարտից հետո: