Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվ վարք՝ «Քարավան 88» ՀԿ-ի բեյջով

Քաղաքականություն
download

«Քաղաքացի դիտորդ»-ի արձանագրած խախտումներից

Ժամը 8:10-ից «Քարավան 88» ՀԿ-ի բեյջ ունեցող Հակոբյան Վարդանը իրեն շատ ակտիվ է պահում, խանգարում է քվեարկության բնականոն ընթացքին՝ մոտենում է ընտրողներին, բարևում բոլորին, հարցնում նրանց կտրոնների համարները, ուղեկցում քվեաթերթիկների համար պատասխանատու հանձնաժողովի անդամներին մոտ: «Քարավան 88» ՀԿ-ի կողմից բեյջով Հակոբյան Վարդանը պարբերաբար մոտենում է 89QD009 պետհամարանիշով մեքենային, այնուհետև հետ գալիս տեղամաս:

1/4 տեղամասի դիտորդը ականատես է եղել հետևյալ դեպքին.ժամը 13։00-ի սահմաններում ընտրողը դուրս է եկել քվեախցիկից , որից հետո հանձնաժողովի անդամները ասել․ են նրան, որ քվեաթերթիկը պետք է առանց ծալելու դներ ծրարի մեջ և խնդրել են հանել քվեաթերթիկը և առանց ծալելու նորից դնել ծրարի մեջ, որից հետո ընտրողը այնպես է հանել քվեաթերթիկը ծրարից, որ բոլորը տեսել են, թե նա ում է քվեարկել, տեղի է ունեցել քվեարկության գաղտնիության խախտում։ Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, որպեսզի դեպքը գրանցվի նախագահը հրաժարվել է և պնդել, որ դա խախտում չէ։

Մեկ այլ ահազանգ

Այս անձը առավոտյան 7:45-ից գտնվել է թիվ 2/12 տեղամասում՝ չունենալով որևէ կարգավիճակ: Նա անդադար զանգեր է կատարում, մարդկանց է դիմավորում և առանց որևէ արգելքի շրջում է տեղամասի տարածքում:

andz