Ընտրողը քվեաթերթիկը բաց տվեց հանձնաժողովականին. Առավոտ (տեսանյութ)
Մալաթիա-Սեբաստիա համայնքում 7/46 ընտրատեղամասում մեր տեսախցիկն արձանագրել է բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր: Ընտրողները քվեարկելուց հետո քվեաթերթիկը ցուցադրում էին քվեատուփի կողքին նստած հանձնաժողովականներին, մասնավորապես, «Հայկական վերածնունդ» կուսակցության հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանին: Մի ընտրող էլ, երբ բերեց քվեաթերթիկը բաց տվեց տվյալ հանձնաժողովականին, նա փոխանակ կարգն ասելու եւ ընտրողին նորից քվեախուց ուղարկելու, ինքը քվեաթերթիկը ընտրողի փոխարեն դրեց ծրարի մեջ եւ գցեց քվեատուփը: Մենք հրավիրեցինք հանձնաժողովի նախագահի ուշադրությունը, նա ընտրողին սաստեց՝ առաջին անգա՞մ եք ընտրության, ինչի՞ եք բաց քվեարկում: Մեծահասակ մարդը վստահեցրեց, որ առաջին անգամ է իր կյանքում ընտրում: Հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամը արդարացնում էր՝ ասելով, թե «մարդը շշկռվել ա»: Միջամտեց «Ելքի» վստահված անձը: Սկսեց վիճաբանություն: Հանձնաժողովի նախագահը կարգի հրավիրեց. «Մի՛ վերցրու քո ձեռքով քվեաթերթիկը դիր մեջը, ասա՝ գնա էն կողմ դիր»: «Արա, լավ, մարդ ա, դե հիմա, այ քեզի բան արա՛»,- արձագանքում էր ՕԵԿ-ականը: Ամբողջական հոդվածը՝ այստեղ