Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխող կուսակցության մրցակիցը փախչում է ԵԼՔ-ից. Ա. Սիմոնյան (տեսանյութ)

Քաղաքականություն
alen

ԵԼՔ դաշինքի  ավագանու թեկնածու  Ալեն Սիմոնյանը դրական է գնահատում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքը, այն  ավելի հուսադրող է,  քան ԱԺ ընտրությունների ժամանակ. «Կարեւորն անմիջական շփումն է, շփումը ընտրողի հետ, որը մեծ ազդեցություն է թողնում: Այս քարոզարշավն աչքի է ընկնում նրանով, որ մրցակիցներից մեկը մի վարչական շրջանից մյուս վարչական շրջանն է փախչում մեզանից: Խոսքը իշխող կուսակցության թեկնածուի մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Ալեն Սիմոնյանը հստակ գիտի՝ ինչու է Տարոն Մարգարյանը խուսափում ԵԼՔ-ի քաղաքապետի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճերից. «Կպարզվի, որ միֆ է այն բանը, որ Տարոն Մարգարյանը լավ է կառավարում քաղաքը: Կպարզվի, որ չի տիրապետում քաղաքի խնդիրներին եւ,  ամենայն հավանականությամբ,  կտրուկ տարբերություն կլինի ձայների հաշվարկի ժամանակ»:  Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝  դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը, նշում է, որ  բանավեճերը միջազգային քաղաքականության պրակտիկայում ընդունելի ֆորմատ են, որպեսզի մարդիկ կարողանան ընկալել եւ հասկանալ թեկնածուների՝ տեղում կողմնորոշվելու ընդունակությունը, տեղում մտածելու, վերլուծելու ընդունակությունը.  «Սա շատ կարեւոր պրակտիկա է, որը բացակայում է Հայաստանում»:  Ըստ  Ալեն Սիմոնյանի՝ առայժմ միայն մեկ խնդիր կա՝ «ընտրակաշառք բաժանելու արհավիրքը»: