Պորտը տեղը դնելուց բացի, քաղաքի թերություններն էլ տեղը կդնենք. Ն. Փաշինյան (տեսանյութ)
«Ելք» դաշինքի» կողմից Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցներն այսօր Քանաքեռ-Զեյթուն համայնքում էին՝ սոցիոլոգիական հարցում անցկացնելու նպատակով: «Oրինակ՝ դուք կասեք՝ մեր օգտին քվեարկելու եք, թե չեք քվեարկելու”,- դիմեց Նիկոլ Փաշինյանը շենքերի պատուհաններից նայող բնակիչներից մեկին: «Դեռ չե՞ք կողմնորոշվել: Ուրեմն 67 տոկոս մեր օգտին, 1 տոկոս չկողմնորոշվածներ»: Նախորդ օրերի նման նրանք շրջեցին բակերով, լսեցին բնակիչների գանգատները: «ճիշտը ո՞րն է ,Ձեր անձնական կարծիքով, որ դուք քաղաքապետ լինեք, թե Ազգային Ժողովի դեպուտատ: Դեպուտատ լինելով ավելի շատ բան չէիք անի՞. Դրանց լավ կարում եք պորտը տեղը դնել»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանին մի քաղաքացի: «Եթե առաջադրվել եմ քաղաքապետի թեկնածու, ուրեմն ճիշտ է քաղաքապետ լինեմ: Կարծում եմ ժամանակն է եկել նրանց պորտը տեղը դնելուց բացի նաև քաղաքի թերությունները, որ մենք նկատում ենք ու խոսում ենք, դրանք էլ տեղը դնենք»,- պատասխանեց նա: Նիկոլ Փաշինյանին ոգևորությամբ դիմավորում էին հատկապես զեյթունցի երեխաները, սակայն խոսել նրա հետ ամաչում էին: Նրանց կարծիքով, Նիկոլ Փաշինյանը լավ մարդ է, և նա կպահի իր տված բոլոր խոստումները կկատարի բարեփոխումներ իրենց հարազատ բակերում: