Մայիսի 9-ին Ստեփանակերտում զենքի ցուցադրություն կլինի. artsakhpress
Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով «Արցախպրես»-ի թղթակցի հարցադրմանն ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: «Զորամասերում մեր պլանի համաձայն արդեն կատարվում են համապատասխան աշխատանքներ:Կազմակերպվում են հանդիպումներ, արիության դասեր, մեծարման երեկոներ, արշավներ, զինծառայողների այցելություններ եկեղեցիներ: Վաղը՝ մայիսի 6-ին հանդիպումներ ենք ունենալու կրթօջախներում, որին իրենց մասնակցությունն են բերելու մեր սպաները: Շարադրությունների մրցույթներ են հայտարարվել, վաղը կլինի դրանց ամփոփումը և մրցանակային տեղեր գրավածները կխրախուսվեն: Մայիսի 8-ին ԱՀ Նախագահի հրամանի համաձայն պարգևատրվելու են զինծառայողներ, ովքեր առանձնակի խիզախություն են ցուցաբերել ապրիլյան գործողությունների ժամանակ և ընդհանրապես զինվորական ծառայության ընթացքում ու արցախյան գոյապայքարի մի խումբ մասնակիցներ»,- ասել է պաշտպանության նախարարը: Ավելին՝ այստեղ