Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միսը՝ միայն սպանդանոցներից

Հասարակություն
pandanoc

Իրազեկում. մայիսի 1-ից պետական գնումներով միս պետք է ձեռք բերվի միայն սպանդանոցներից ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն ՝ մայիսի 1-ից պետական գնումներով միս ձեռք կբերվի միայն սպանդանոցներից: Ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցման գործընթացը կավարտվի 2018 թվականի հուլիսի 1-ին, երբ հանրապետության ողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի բոլոր ոլորտների՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբեկտների, մսամթերքի արտադրամասերի, ինչպես նաև արտահանման համար: ssfs ssfs1 Ծառայությունը, պարբերական հանդիպումների միջոցով, կշարունակի սպանդանոցային մորթի անցնելու հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն, մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն տրամադրել ոլորտի տնտեսավարողներին: