Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պերմյակովը պատիժը կկրի ՌԴ-ում. ռազմական դատարանի ներկայացուցիչ

Քաղաքականություն
permyakov

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանի ներկայացուցչին։  «Իհարկե, նա իր պատիժը կրելու է Ռուսաստանում»,- ասել է պաշտոնյան։ Դեռեւս հայտնի չէ, թե ՌԴ որ շրջանի բանտ է տեղափոխվելու Պերմյակովը: Ըստ աղբյուրի՝  ՌԴ դատարանը մայիսի 4-ին ստացել է Հայաստանի դատարանի որոշումը։ Ավելի վաղ ՀՀ Արդարադատության նախարարությունը հերքել է լուրը, թե Պերմյակովին կարող են փոխանակել ՌԴ-ում խոշոր վթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի հետ։   2015-ի հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել։