A
A
Վ. Բաղդասարյանը մանրակրկիտ չի ուսումնասիրել «ՍԱՍ»-ի ձայնագրությունը (տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով «ՍԱՍ գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի շտաբի հայտնի ձայնագրությանը, նշեց, որ մանրակրկիտ չի ուսումնասիրել այն. «Նախ պետք է պարզել` պատգամավորության թեկնածուն տեղյա՞կ է եղել այդ մասին։ Ի դեպ, ՀՀԿ-ում գզվրտոց չկա»։ Վերջին նախադասությունը պրն Բաղդասարյանը հնչեցրեց՝ ի պատասխան Արամ Մանուկյանի հայտարարության։ «Իմ դեպքում նման ձայնագրությունների առկայությունը կատեգորիկ բացառում եմ. եթե նման բան տեսնեք, ես ներողություն կխնդրեմ։ Իշխանությունները կոմպրոմատներով չեն զբաղվում, հատկապես սեփական թիմակիցների նկատմամբ»,- ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը: