Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատ մարդը չի կարող չինովնիկի հագուստի մեջ իրեն լավ զգալ» (տեսանյութ)

Մշակույթ
parajanov-4

Երեւանում այսօր բացվեց մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» ցուցահանդեսը:  Ցուցահանդեսը իրականացվել է «Կովկասյան գործընկերության» շնորհիվ: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները՝ տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ:    Ցուցահանդեսում ներկայացված էին սև ու սպիտակ լուսանկարներ, որոնք արվել են Վրաստանում վերջին 40 տարիների ընթացքում: Այս լուսանկարներում ներկայացված է այն իրականությունը, այն մարդկանց դիմանկարները, որոնք հանդիպել են լուսանկարիչ Յուրի Մեչիտովի կյանքի ճանապարհին, որ հուզել են նրան: Ցուցահանդեսը բացվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների երաժշտական կատարմամբ: Այնուհետ, «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության հիմնադիր-ղեկավար, Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր բացման խոսքում նշեց, որ լուսանկարիչ Յուրի Մեչիտովին առաջին անգամ հանդիպել է 2012թ., երբ ինքը Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էր, իսկ Յուրի Մեչիտովը Վրաստանի Մշակույթի նախարարն էր. «Տպավորությունս այնպիսին էր, որ նա հայտնվել է մի տարածքի մեջ, որտեղից ուզում է փախչի, սակայն հնարավորություն չունի: Իրականում, ազատ մարդը չի կարող չինովնիկի հագուստի մեջ իրեն լավ զգալ»: Լուսանկարիչ Յուրի Մեչիտովն ինքը ներկա էր ցուցահանդեսին եւ սիրով պատմում էր Սերգեյ Փարաջանովի հետ իր համատեղ ստեղծագործական աշխատանքի մասին, հիշում դրվագներ թե նրա հետ կապված, թե իր յուրաքանչյուր ստեղծագործության վերաբերյալ: Ցուցահանդեսին ներկա էին նաեւ հայ հայտնի լուսանկարիչներ, հասարակական, մշակութային գործիչներ: Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 17-ը:   parajanov (2) parajanov (3)