Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը

Հասարակություն
qaxaqaci-ditord

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը  քաղաքացիներին՝ ընտրողների ստորագրած ցուցակներին հետևելու և այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքեր բացահայտելուն օգնելու մասին. Հարգելի՛ քաղաքացիներ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, հետամուտ լինելով հետընտրական գործընթացներին, կոչ է անում բոլոր մտահոգ քաղաքացիներին օգնել այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի բացահայտման հարցում։ Եթե դուք կամ ձեր մտերիմները չեք մասնակցել քվեարկությանը,  ստուգեք՝ արդյոք ձեր փոխարեն քվեարկել են թե ոչ՝ որոնելով http://www.elections.am/lists  հղմամբ  տեղադրված ընտրողների սկանավորված ստորագրված ցուցակներում։  Եթե Ձեր կամ այլ անձի փոխարեն քվեարկել են, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ  [email protected] էլ.փոստի հասցեով` նամակի վերնագիրը գրելով՝  Ուրիշի փոխարեն ։ Մեր հեռախոսահամարներն են՝ 043 16 23 70, 043 16 23 71, 091 04 26 29։  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն *** «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Հայտարարության բովանդակությունը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան տեսակետները։