Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2008թ. ստրկական մտածողությունը այդքան ուժեղ չէր, որքան այսօր» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dFpZdCXNF2A

Թիվ 10 ընտրատարածքում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորի թեկնածու Գրիգոր Ոսկերչյանի հիմնական նպատակը ոչ թե տեղական խնդիրների մասին բարձրաձայնելն է, այլ մարդկանց հնարավորինս լավ բացատրելը խաղաղության իրենց ծրագիրը: «Մեր տեղական խնդիրները լուծելով՝ մեր ընդհանուր խնդիրները չեն լուծվում. մարդիկ արդարություն ու աշխատատեղ են ուզում, ու դրանք տեղական խնդիրներ չեն, դրանք պետք է լուծվեն համապետական կարգով: Իսկ տեղական խնդիրների՝ ասֆալտապատում եւ այլ, եւս ոչ խոսում եմ, ոչ էլ խոստանում եմ, ոչ էլ իմաստ ունի նման հարցերի մասին խոսելը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կոնգրես-ՀԺԿ պատգամավորի թեկնածու Գրիգոր Ոսկերչյանը: Եթե չառաջնորդվենք խաղաղության ծրագրով, ապա միակ արդյունքը, ըստ Գրիգոր Ոսկերչյանի, պարտությունն է լինելու «Մենք բացատրում ենք մարդկանց, որ չենք գնում հողերի առեւտրի, մենք գնում ենք պարզապես մեր իսկ հաղթանակը ամրագրելու: Սա մեր բացատրելու էլեմենտն է: Մեր ծրագիրը հաղթանակը վերջնակետով ավարտելու ծրագիր է: Այսինքն, սա հաղթանակի ծրագիրն է: Ինձ համարելով 1988թ. ծնունդ՝ որպես քաղաքական գործիչ, իմ պարտքն եմ համարում սկսած գործն ավարտին հասցնել եւ հաջորդ սերունդներին չթողնելու մեր սկսած գործը: Մենք այդ հնարավորությունն ունենք այսօր»: Քարոզարշավի ժամանակ նա լուրջ խոչընդոտների չի հանդիպել, բայց իրենց շտաբը՝ ընտրակեղծարարության բազմաթիվ ահազանգեր է ստանում՝ ցուցապաստառների պատռում, համատարած ցուցակագրումներ. «Որպես կանոն՝ այդ մասին մենք շատ չենք բարձրաձայնում, քանի որ 2008թ. տեսած մարդիկ ենք, երբ ֆիզիկական ուժի, ջարդի, մարդկանց ազատության սահմանափակման ու շատ ավելի վատ դեպքեր ենք տեսել: Այսօրվա այս սահմանափակումները մեր աչքին այդքան մեծ չեն երեւում»: Այս ընտրությունները նախորդներից տարբերվում են  հասարակության մտածելակերպով. «2008թ. մարդկանց մեջ ստրկական մտածողությունը դեռ այդքան ուժեղ չէր, որքան այսօր: Արտաքին ճնշումներն այսօր թույլ են, քան այն ժամանակ՝ մեր նկատմամբ»: Ստեղծված իրավիճակի պատճառը, Գրիգոր Ոսկերչյանի կարծիքով, աղքատության բարձր մակարդակն է: Իշխանությունները գիտակցելով սա, ըստ նրա, խուսափում են իրենց ընտրատարածքում բացահայտ ասել, որ ներկայացնում են ՀՀԿ-ն. փորձում են քվե հավաքել կոնկրետ անձի համար: