«Ոմանք 80 դրամով են մթերել խաղող, պարոն Ծառուկյանը՝ 150-ով» (տեսանյութ)
Սահմանամերձ գոտին այսօր պետք է տարբերվի մյուսներից: Այսօր Բերդ քաղաքում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը եւ վստահեցրեց, որ ինքը ստեղծելու է այդ հնարավորությունները. «Մարդուն պետք է ուշադրություն դարձնեն, պետք է առավելություններ տրվի սահմանամերձ համայնքի բնակիչներին, դա միայն խոսքեր չեմ ասում: Ես եղել եմ Տավուշի մարզում, ոմանք 80 դրամով են մթերել խաղող, պարոն Ծառուկյանը 150 դրամով է մթերել՝ հաշվի առնելով, որ սահմանամերձ գոտի է, էնպես որ ես միայն խոսքեր չի, որ ասում եմ»: Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ իր դաշինքի առաջարկած 15 կետը մինչեւ չիրականանա, տնտեսական ճգնաժամը ավելի է խորանալու, արտագաղթը ու գործազրկությունը ավելանալու են, իսկ աղքատությունը մեծանալու է. «Այն 15 կետը, որ մենք առաջարկել ենք, դա ես եմ առաջարկել, դա վերաբերում է բոլոր ոլորտներին, բանկի տոկոսներից սկսած՝ մինչեւ աշխատավարձեր»: Ավելին՝ տեսանյութով