Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելառուսը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին (տեսանյութ)

Քաղաքականություն
x8YhXQcB-cs

Բելառուսի նախագահի ելույթը օրեր առաջ դարձավ Ռուս-բելառուսական հարաբերությունների սրման նոր փուլի սկիզբ: Նա ասաց. «Ազատությունն ու անկախությունը ամենից թանկ են, եթե մի կողմում անկախությունն է, մյուս կողմում ռուսական նավթն  է, մենք առաջինն ենք ընտրելու, ցավոք Ռուսատանում դա չեն հասկանում»: Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ չէ նման  կոնտեքստով մեղադրանքներ ուղղում Ռուսաստանին՝ ունենալով հստակ ակնկալիքներ: Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի՝ այն խնդիրները, որոնց հետ հանդիպում է Բելառուսը, ստանում է համապատասխան արձագանքը Լուկաշենկոյի ելույթների մեջ, որոնք ուղղված են ոչ այդքան Ռուսաստանին կամ ԵԱՏՄ-ին, ինչքան փորձ՝  շանտաժի միջոցով ձեռք բերել լրացուցիչ բարիքներ, որոնք անհրաժեշտ են իրեն: Այսպիսի ելույթների պարագայում անգամ  մասնագետները դժվարանում են  պատկերացնել, թե Բելառուսը կարող է լքել ԵԱՏՄ-ն: Նրա կախվածությունը Ռուսաստանից թե տնտեսական, թե քաղաքական առումով չափազանց մեծ է: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ «Լուկաշենկոն փորձում է այդ կերպ ասել՝ Պուտին, արժևորիր մեզ, մենք պետք է լինենք քեզ համար կարեւոր, ինքը չի ասում մենք հակառակ դեպքում դուրս կգանք, բայց  պահանջում է արժևորել, որովհետու ասում է դուրս գալը չէ, բայց խնդիրներ կարող են ստեղծել»։ Ռուսաստանից կախվածություն ունեն ոչ միայն Բելառուսը, այլեւ ԵԱՏՄ մյուս երկրները: Սակայն Բելառուսի նման ոչ մեկը դեռ չի ընդվզել: Ավելին՝ տեսանյութով