Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարկոս Պիզելին ելույթները կշարունակի Հունաստանում

Սպորտ
sport-markos

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ելույթները կշարունակի «Քսանտի» թիմում: Ինչպես տեղեկացնում է հունական ակումբի թվիթերյան էջը, 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել, սակայն մանրամասների մասին չի նշվում: «Քսանտին», որը Հունաստանի առաջնությունում այժմ գտնվում է 3-րդ հորիզոնականում, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն ձեռք է բերել չորս ֆուտբոլիստ: Հավելենք, որ ըստ transfermarkt.de կայքէջի Մարկոս Պիզելին Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Ֆուջայրա» թիմից հունական ակումբ տեղափոխվել է ազատ խաղացողի կարգավիճակով: