Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ՝ Մարտունու ուղղությամբ

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman-2

Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ, որտեղ բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ: Ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժն առաջնագծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտել է մոտ  45 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու,  շարունակել են պատշաճ զգոնությամբ  իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն