A
A
Մագնուս Կառլսենը պաշտպանեց շախմատային թագը
«Արդեն 11-րդ դասական պարտիայից հետո որոշում կայացվեց պատրաստվել թայ-բրեյքին: Իմ առավելությունը կայանում էր նրանում, որ ես հատուկ չպատրաստվեցի վերջին պարտիային, իսկ ահա մրցակիցը ստիպված էր դա անել», - շախմատի աշխարհի չեմպիոնության մրցախաղի ավարտից հետո ասել է գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Այսօր գիշերը կայացած թայ-բրեյքում նորվեգացի շախմատիստն ու ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը անցկացրին արագ շախմատի 4 պարտիա: Առաջին երկուսն ոչ-ոքի ավարտվեցին, իսկ ահա վերջին երկուսում Մագնուս Կառլսենը հաղթանակ տարավ: Այդպիսով, մրցախաղի ընդհանուր հաշիվը դարձավ 9:7, եւ նորվեգացի գրոսմայստերը երրորդ անգամ տիրեց շախմատային թագին: Ի դեպ, Մագնուս Կառլսենը հրաշալի նվեր մատուցեց ինքն իրեն, քանի որ նոյեմբերի 30-ին լրացավ նրա ծննդյան 26-ամյակը: