A
A
Ռաֆայել Վարդանյանը` Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի կիոկուշին կարատեիստ Ռաֆայել Վարդանյանը առաջին տեղն է գրավել Հոլանդիայում կայացած Եվրոպայի բաց առաջնությունում: Այդ մասին հայտնում է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր հավաքականի մյուս երեք անդամները նույնպես մրցանակային տեղեր են զբաղեցրել: Արթուր Ասրյանը իր քաշային կարգում ճանաչվել է երկրորդը եւ արժանացել արծաթե մեդալի: Հայկ Մկրտումյանն ու Արթուր Առուշանյանը դարձել են Եվրոպայի բրոնզե մեդալակիր: