Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը դարձել է Ռումինիայի չեմպիոն

Սպորտ
sport-chess-lilit

Հայաստանի առաջատար շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը հաջող է հանդես եկել շախմատի հերթական մրցաշարում: Մեր գրոսմայստերը ռումինական «Պոլիտեխնիկա Իասի» ակումբի կազմում մասնակցել է Ռումինիայի շախմատի կանանց ակումբային առաջնությանը: Մրցաշարի վերջին, 7-րդ տուրում, նրա թիմը հանդիպել է մրցաշարի առաջատար  «Ստուդենտուս Մեդիցինայի» հետ: «Պոլիտեխնիկա Իասին» Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ հաղթել է 2,5:1,5 հաշվով եւ ընդհանուր հաշվարկով գրավել 1-ին տեղը: Այդպիսով, մեր շախմատիստուհին նվաճել է Ռումինիայի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ Լիլիթ Մկրտչյանը վերջերս ռուսական «Յուգրա» ակումբի կազմում դարձել էր Եվրոպայի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր: