Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դժգույն ոչ-ոքի Գյումրիում

Սպորտ
gag1

Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի վերջին հանդիպումը: Մրցաշարի միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում հյուրընկալեց հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտին»: Չնայած շիրակցիների բացահայտ առավելությանը, խաղը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0:0: «Շիրակը» վաստակեց 28 միավոր եւ երեքով առաջ անցավ երկրորդ տեղում ընթացող «Փյունիկից»: «Ալաշկերտը» այս խաղից հետո զբաղեցնում է 3-րդ տեղը՝ ետ մնալով փյունիկցիներից 2 միավորով: Հաջորդ տուրը տեղի կունենա նոյեմբերի 22-23-ին: Նախ «Փյունիկը» կհյուրընկալի «Բանանցին», ապա «Ալաշկերտը» կհանդիպի «Արարատի», իսկ «Գանձասար-Կապանը»՝ «Շիրակի» հետ: