A
A
ԱՀՀ-ն կոչ է անում հեռանալ թուրքական ու ադրբեջանական հանձնախմբերից
Վաշինգտոն - Հաջորդ շաբաթ Կոնգրեսը կրկին կանցնի 2016թ. իր օրենսդրական գործունեության իրականացմանը, և Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կոնգրեսականներին վերստին կոչ է անում հեռանալ Թուրքական և Ադրբեջանական հարցերով հանձնախմբերից՝ հաշվի առնելով այնտեղ աճող ամբողջատիրական վարչակարգերը և դրսևորված վարքագիծը, այդ թվում` ավելի վաղ այս տարի Ադրբեջանի հարձակումներն ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի: Սդրբեջանական կողմը թուրք զինուժի աջակցությամբ ռազմական հարձակում նախաձեռնեց, որն անմեղ քաղաքացիական բնակչության կյանքեր խլեց, այդ թվում` տարեց հայ զույգի սարսափելի խեղումը, ինչպես նաև §ԻԼԻՊ¦ խմբավորման ոճով գլխատումները:
- Անկախ ադրբեջանական և թուրքական վարչակարգերի զորակցելու ձեր նախկին դրդապատճառների՝ չենք կարող պատկերացնել, որ որևէ ամերիկացի կշարունակի այդպես վարվել՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները: Այդպես վարվելը կնշանակեր արդարացնել այդպիսի վարքագիծը¦, - հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:
- Այժմ, երբ երկիրն անդրադառնալով 2016թ. ընտրություններին՝ վերլուծություններ է կատարում, ժամանակն է ևս վերանայել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ մեր քաղաքականությունը, - նրանք շարունակել են: §Այդ իսկ պատճառով կոնգրեսականներին կոչ ենք անում հրաժարվել Թուրքական և Ադրբեջանական հարցերով հանձնախմբերին աջակցելուց և դատապարտելնման սարսափելի գործողությունները¦: