Այլ կերպ ասած՝ պետությանը փող էր պետք (տեսանյութ)
«Սեքյուրիթի դրիմը» եւ «Փարքինգ Սիթի սերվիզն» առանց փոխհատուցման չեն մնա իրենց բիզնեսը կորցնելուց հետո։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշում է, որ հիշյալ ընկերությունները այլեւս այդ բիզնեսով չեն զբաղվի ոչ այն բանի համար, որ ինչ-որ հարցում թերացել են. «Պետությունը կարիք ունի որոշակի ծառայությունների։ Դրա համար այդ ծառայությունները մենք գնում ենք կատարել»: Այլ խոսքով, պետությանը փող է պետք եւ նա փոխհատուցելուց հետո այդ փողն ուզում է ստանալ հիշյալ ընկերությունների հնարավոր շահույթը տնօրինելով, այսինքն, այդ ընկերություններից գնում է նրանց բիզնեսը. Դա պետության իրավասության ներքո է: Փաստորեն պետությունը ցանկացած մասնավոր բիզնեսի հետ կարող է այդպես վարվել՝ մի օր պարզապես որոշել, որ ինքն է ուզում կատարել մասնավորի իրականացվող ծառայությունը. «Պետությունը երբեք նույնը նաեւ նախագահի ցուցումները շատ հստակ են՝ երբեք չի արել եւ չի անելու բիզնեսի խլման գործընթաց»: Ակնկալվող շահույթները սակայն կգնան ոչ թե ուղղակիորեն բյուջե, այլ կլինեն արտաբյուջետային միջոց. «Իրանք այսօր էլ են այդպիսին»: Սակայն ինչու՞ պետությունը նույնը չի փորձում անել, ասենք, «Գազպրոմ-Արմենիայի» հետ: Պետությունն այդքան փող չունի. «Գազպրոմին պետք է մենք առաջարկենք, որ իր ներդրումները, որ կատարված է, որը միլիոնավոր դոլարներ են, պետք է փոխհատուցենք, որ վերցնենք»: Ի դեպ, ընդդիմադիրները նկատում են, որ պետությունը դեֆոլտի շեմին է կանգնած եւ այդ պատճառով իշխանությունն անցել է բիզնեսներ խլելու գործընթացին: Նախարարն ընդունում է, որ համենայնդեպս, 6 միլիարդ դոլար արտաքին պարտք ունենալն անհանգստացնող է. «Եթե անհանգստացնող չլիներ, մենք մյուս տարի ավելի կոնսոլիդացված բյուջե չէինք ներկայացնի»: Վերջում նախարարը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ չկա այլ ծառայություն, որը պետությունը կցանկանար տնօրինել, իշխանությունները պետք է պետության հնարավորությունները ռեալ գնահատեն: Հանրապետական նախարարն, ի դեպ, համաձայն չէ, որ տեղի ունեցած նախընտրական քայլ էր: