Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հասկացել եմ այն, ինչ հասկացել եմ»

Քաղաքականություն
f5742aff575b5c_5742aff575b93.thumb_

ԱԺ-ում 2017թ. պետական բյուջեի քննարկմանը, երբ ներկայացվում էր  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտների եկամուտներն ու ծախսերը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց գազի գնի սուբսիդավորման մասին. «Ուզում եմ ի վերջո հասկանալ՝ պետական բյուջեի՞ց է լինելու գազի գնի սուբսիդավորումը, թե ոչ»: Ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը սկսեց առարկել, որ հարցերը պետք է լինեն թեմայի վերաբերյալ: Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ Արամ Մանուկյանի հետ զրույց է ունեցել այդ մասին ու ըստ էության,  թյուրընկալում է տեղի ունեցել. «Ինձ թվացել է, թե լսել եմ ու ձեզ պատասխանել եմ էլեկտրաէներգիայի սուբսիդավորման մասին: Հայցում եմ իմ ներողամտությունը, ես նման բան չեմ ուզեցել ասել. ես հասկացել եմ այն, ինչ հասկացել եմ ու պատասխանել ըստ այդմ»: