Բացել լրահոսը Փակել լրահոսը
mixcollage-13-nov-2026-06-59-pm-3391-1794582025877-1540x_
A A
Հասարակություն

Արսեն Գևորգյանին կալանավորած Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել

Արսեն Գևորգյանին կալանավորած Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»։

Դատավորի ինքնաբացարկից հետո գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու 46–ամյա Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10–ին կալանավայրում` կալանավորումից 20 օր անց։ Նրա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։