Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Մուրադյանը՝ բժշկականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ)

Քաղաքականություն
674.png

Երևանի պետական Բժշկական համալսարանում մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի նիստը։ Քիչ առաջ համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը հրաժարական ներկայացրեց, ինչն ընդունվեց հոգաբարձուների խորհրդի կողմից։ Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, որ հրավիրված էր հոգաբարձուների նիստին, նշանակվեց համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռեկտորի ընտրությունները կանցկացվեն 40 օրից։ Միքայել Նարիմանյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասել է, որ պաշտոնից հեռանում է անձնական պատճառներով և ցանկանում է  զբաղվել մասնագիտական գործունեությամբ. Նա թոքաբան է։ Նարիմանյանը նաև հերքեց, որ պաշտոնից հեռանում է կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Բուհի հետ կապված կոռուպցիոն սկանդալի արդյունքում կալանավորվեց Բժշկական համալսարանի անվտանգությունն ապահովող աշխատակիցներից մեկը. նա մեղադրվում է պաշտոնական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդության եւ գումարի դիմաց որոշ ուսանողների համար դրական գնահատական ապահովելու համար: Հիշեցնենք, Միքայել Նարիմանյանը Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվել էր մեկ տարի առաջ։ Լրագրողները մեկ այլ հարց են ուղղել Միքայել Նարիմանյանին՝ Արմեն Մուրադյանին կվստահե՞ք Ձեր առողջությունը։ Նա պատասխանել է. «Աստված չանի, նա ուռոլոգ է»։