Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կրկին չի խաղա

Սպորտ
unnamed-3-11

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հերթական խաղին: Այսօր Անգլիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակում մանչեսթրցիները Լոնդոնում հանդիպելու են «Չելսիի» հետ: Քիչ առաջ թիմերի գլխավոր մարզիչները հրապարակեցին կազմերը: Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին կրկին չի ընդգրկել խաղի հայտացուցակում: Ուշագրավն այն է, որ պորտուգալացի մասնագետն անընդհատ նշում է, որ հայազգի ֆուտբոլիստն արդեն վերականգնվել է վնասվածքից, սակայն այդպես էլ չի խաղացնում նրան: Պատճառը գիտի միմիայն Ժոզե Մոուրինյոն, որի ընդունած որոշումները ոչ միշտ են ընկալվում նույն ֆուտբոլիստների եւ ֆուտբոլասերների կողմից: Զարմանալի չէ, որ պորտուգալացին իրեն անվանում է «հատուկ մասնագետ»: