A
A
ԲԱՔՎԻՆ ԶՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Աջակցիր «Ա1+»-ին2007թ. ըմբշամարտի աշխարհի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որի ընթացքում խաղարկվելու էին նաեւ 2008թ. օլիմպիական խաղերի մի քանի տասնյակ ուղեգրեր: Սա լուրջ խոչընդոտ էր Հայաստանի համար, որի մարզիկները չէին կարող մեկնել Բաքու, ուստի կզրկվեին նաեւ օլիմպիական ուղեգրերից:
Հաշվի առնելով այս եւ այլ մի քանի հանգամանքներ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է զրկել Ադրբեջանին աշխարհի առաջնությունը անցկացնելու իրավունքից: