Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՅՆ ՄԵԿ ՄԵԴԱԼ

Սպորտ

Մոնտենեգրոյում ավարտվեց Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցած Հայաստանի 17 ներկայացուցիչներից միայն 17-ամյա Զավեն Անդրեասյանին հաջողվեց դառնալ մեդալակիր: Անդրեսայանը 6.5 միավորով դարձավ մինչեւ 18 տարեկանների փոխչեմպիոն, իսկ 2005թ. Եվրոպայի առաջնությունում նա դարձել էր մինչեւ 16 տարեկանների չեմպիոն:

18 տարեկանների պայքարին մասնակցում էր նաեւ Ավետիք Գրիգորյանը, որը 6 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 14- տարեկանների պայքարում Սամվել Տեր-Սահակյանը 6.5 միավորով գրավեց 6-րդ տեղը: Աղջիկներից ամենահաջող ելույթը ունեցավ 10-ամյա Սուսաննա Գաբոյանը 6.5 միավորով հանգրվանելով 7-րդ տեղում:

Մեր մյուս մասնակիցները ավելի համեստ արդյունքներ ցույց տվեցին եւ չկարողացան նույնիսկ հայտնվել լավագույն տասնյակում: