Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԴԱՆԱՅԻ» ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Ադանա»-ն Շոտլանդիայում կայացած ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի 3-րդ խաղում 5:3 հաշվով պարտության է մատնել շոտլանդական «Ֆեիր Սիթի»-ին եւ 7 միավորով դարձել է 3-րդ խմբի հաղթող:

Հայաստանի չեմպիոնը հաջորդ փուլում կմրցի պորտուգալական «Սպորտինգ»-ի, լեհական «Կորզով»-ի եւ մակեդոնական «Ալֆա Պարֆ»-ի հետ: Այս թիմերի միջեւ հանդիպումները կկյանան հոկտեմբերի 9-12-ը Լեհաստանում: