Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահեն Հարությունյանը տուժող է ճանաչվել (տեսանյութ)

Քաղաքականություն
shahen-1

Ակտիվիստ Շահեն Հարությունյանին այսօր  Հատուկ քննչական ծառայությունում անանկալ էր սպասվում։ Թեեւ նրան բերման էին ենթարկել, սակայն պարզվել է՝ այս   անգամ նա  ոչ վկայի եւ ոչ էլ կասկածյալի կարգավիճակում  է։ «Այնտեղ այնպես ստացվեց, որ դարձա տուժող: Իմ նկատմամբ բռնություն է գործադրվել, նյութեր են նախապատրաստվել, և ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի հիման վրա գործ է հարուցվել»,- «Ա1+»-ին ասաց Շահեն Հարությունյանը: Ըստ  հարուցված գործի՝  հուլիսի 17-ին Ազատության հրապարակից բերման ենթարկելիս Շահենի նկատմամբ բռնություն էր գործադրվել:  «Կային վնասվածքներ գլխիս շրջանում, անգամ ոստիկանությունում չկարողացան կոծկել կոլեգաների հանցագործությունը եւ արձանագրեցին, որ կա այտուց»: 17-ամյա երիտասարդը  առաջին անգամ չէ այս իրավիճակում  հայտնվել, բայց երբեւէ տուժող չի ճանաչվել: Նա այս գործի հետ   էլ հույսեր չի կապում: «Ես բողոք չեմ ներկայացրել՝ լավ իմանալով, մեր երկրում ամենաթողությունը, անպատժելիությունը, դե հիմա իրենք են նախաձեռնությամբ հանդես եկել եւ հրավիրել որպես տուժող»,- ավելացնում է Շահեն Հարությունյանը: Ի դեպ, այսօր Շահենին բերման էին ենթարկել   պատճառաբանությամբ, որ երբ  հուլիսին  իրեն կանչել էին  որպես վկա, ինքը   չի  ներկայացել։ Շահենը պնդում է՝ ինքը ծանուցում չի ստացել։