Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԵՎՈՆ ՊԱՉԱՋՅԱՆԸ` ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

Սպորտ

Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները շարունակում են տեղափոխվել արտասահմանյան ակումբներ: Ինչպես հայտնի է Արտաշես Բաղդասարյանը «Կիլիկիայից» հայտնվեց ավստրիական «Սուպերսֆուդում», իսկ «Բանանցի» հարձակվող Վահե Թադեւոսյանը հանդես կգա շվեյցարական «Արարու» ակումբում:

Այժմ հայտնի է, որ «Փյունիկի» կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը այսուհետեւ հանդես կգա իսրայելական Պետահ Տիկվայի «Հապոելում»: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեցին «Փյունիկ» ակումբի մամուլի քարտուղարությունում հայ ֆուտբոլիստը «Հապոելում» վարձավճարով հանդես կգա մինչեւ 2007թ. գարունը: Պաչաջյանը երեկ արդեն մեկնել է Իսրայել եւ առաջիկայում կմասնակցի այդ երկրի ազգային առաջնության հանդիպումներին:

Ավելացնենք, որ Պաչաջյանը հանդես է եկել Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականներում: