Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԴԱՆԱ»-Ի ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵԼՈՒՅԹԸ

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Ադանա»-ն սեպտեմբերի 9-ի գիշերը մեկնել է Շոտլանդիա, ուր մասնակցելու է ֆուտզալի գավաթի ընտրական փուլի հանդիպումներին:

Շոտլանդական Պերթ քաղաքի «Բելս սպորտս սենթր» մարզադահլիճում սեպտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 18:15-ին «Ադանան» հանդիպելու է շոտլանդական «Ֆեյր սիթի Սանթոս» թիմի հետ, իսկ սեպտեմբերի 14-ին, ժամը 20:00-ին, նույն մարզադահլիճում կայանալու է ֆինլանդական «Ֆուտզալ մեդ մաքս» թիմի եւ «Ադանայի» հանդիպումը: Երրորդ հանդիպումը ֆուտզալի Հայաստանի չեմպիոնն անցկացնելու է ֆրանսիական «Ռուբեի» հետ սեպտեմբերի 16-ին: Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի համար սա կլինի առաջին միջազգային հանդիպումը, թեեւ նրա կազմում ընգրկված մարզիկները արդեն միջազգային հանդիպումների զգալի փորձ ունեն։

Իսկ ահա սեպտեմբերի 18-23-ը Հայաստանի կանանց հավաքականը` գլխավոր մարզիչ Մհեր Միքայելյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնի Աշտարակում եւ կմեկնի Լեհաստան՝ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին: Առաջին հանդիպումը կանանց հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 26-ին` հանդիպելով Լեհաստանի հավաքականի հետ: Սեպտեմբերի 28-ին կկայանա Իսպանիա-Հայաստան, իսկ հոկտեմբերի 1-ին` Լատվիա-Հայաստան հանդիպումը: