Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվող գումարները չեն բավարարում. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Քաղաքականություն
arcvik-2

«Էկոնոմիկայի նախարարությունը պետք է աշխատի 30 ուղղություններով, դրանց զարգացման համար պետք է աշխատանքներ տարվեն, սակայն լիարժեք դա իրականացնելու համար հատկացվող գումարները չեն հերիքում»,- ասում է 7 ամիս Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում գտնվող դաշնակցական Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ այս ընթացքում ներդրումների խոչընդոտների վերացման  ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել և ներկայացվել են առաջարկներ. «Պետք է լինի մի կենտրոն, որտեղ ներդրողը ցանկացած ժամանակ կարող է և ի վիճակի է տեղեկացնել, որ իր հետ կապված խնդիր կա։ Այդ կենտրոնն ամբողջ ընթացքում պետք է ուղեկցի ներդրողի իրավունքների իրացմանը»։ Արծվիկ Մինասյանը նշեց, որ բանակցություններ են վարվում արտասահմանյան մի քանի ներդրողների հետ՝ Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու համար. «Չինական կողմին է ներկայացվել այս ոլորտի ներդրումային ծրագրիրը։ Աշխատանքները բարեհաջող ընթացքի մեջ են և կարծում եմ՝ առաջիկայում այստեղ կունենանք լուրջ ներդրումներ չինական կողմից»։ Նրա վստահեցմամբ՝ նախարարության համար սկզբունքային նշանակություն ունի արտահանող ընկերությունների դեպքում այնպիսի գործիքների կիրառումը, որով կապահովագրվեն դրսում արտարժութային կուրսի փոփոխություններից. «Երբ հայ արտահանողը կամ արտադրողը պետք է Ռուսաստանում իրացնի ապրանք և այդ ապրանքի իրացումից ռուբլու կուրսի տատանման պատճառով ինքը կրի վնասներ, մենք առաջարկում ենք կիրառել գործիքներ, որի էությունը հետևյալն է՝ երկիրը, որտեղ արտահանվում է ապրանքը, ընկերությունը կկարողանա տվյալ պետության բանկից տվյալ երկրի արժույթով ստանալ վարկային միջոց, այնտեղ կատարի ապրանքների իրացում, և կարողանա ստանալ այդ երկրի արժույթով գումարն ու վճարի»։