Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուզբեկստան. կյանքն առաջնորդից հետո

Քաղաքականություն
uzbekistan-half-mast_flag_tashkent-gazeta.uz_news_agency

Բիրգիտ Բրաուեր Ուզբեկստանի հանգուցյալ առաջնորդն իրենից հետո վիճահարույց ժառանգություն է թողնում՝ ստիպելով ենթադրություններ անել իր հնարավոր հետնորդի վերաբերյալ: Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, ով իր մահկանացուն կնքեց սեպտեմբերի 2-ին՝ 78 տարեկան հասակումուղեղի արյունազեղման հետեւանքով, համարվում էր աշխարհին հայտնի ամենաավտորիտար ու անողոք առաջնորդներից մեկը: Նրա իշխանության սկիզբը դրվեց դեռեւս նախքան Ուզբեկստանի անկախացումը Խորհրդային միությունից՝ շարունակվելով 27 տարի, որոնց ընթացքում Քարիմովը երկաթե բռունցքով էր կառավարում երկիրը: Նրառեժիմըտխուր հռչակ էր վայելումմարդուիրավունքների ոլորտում գրանցված սարսափելի խախտումներիեւ բոլոր՝ անգամ պակաս նշանակալիընդդիմադիր ուժերինկատմամբ տեսած դաժան հաշվեհարդարի համար: Քարիմովըոստիկանապետություն էր ստեղծել, որտեղհազարավորմարդիկազատազրկման մեջ էին գտնվումքաղաքականմոտիվներովեւծայրահեղականությանհետկապվածմեղադրանքներով: Խոշտանգումներըքրեականարդարադատությանհամակարգում սովորական երեւույթ էին, իսկ բամբակիբերքահավաքի ժամանակ բոլորմեծահասակներինուերեխաներին ուղարկում էին հարկադիրաշխատանքի: Զարմանալի չէ, որ տարիներ շարունակ մարդու իրավունքների, մամուլի ազատության ու կոռուպցիայի վերաբերյալ համարյա բոլոր միջազգային վարկանշային ցուցակներում Ուզբեկստանը վերջին տեղերում էր ընթանում: Արդյո՞ք երկիրն այսուհետ դրական փոփոխությունների հնարավորություն կունենա, դեռեւս հարց է: Քարիմովիիշխանության անհագ ծարավը սահմանափակվում էր ներկայով. կարծես նրա մահվանով ամեն ինչ ավարտվելու էր: Նրան չէր հաջողվել ժառանգորդ մեծացնել: Համենայնդեպս, նրա գոյության մասին հանրությունը ոչինչ չգիտի, կամ էլ Քարիմովը կարծում էր, որ նման քայլի համար դեռեւս ճիշտ պահը չէր եկել: Շատ բռնապետերի նման, նա, հավանաբար, քաջ գիտակցում էր, որ հետնորդին ներկայացնելը կարող էր խարխլել նրա հեղինակությունը: Այս քայլը կարող էր որպես իշխանությունը զիջելու պատրաստակամության ազդանշան դիտվել, երբ Քարիմովն ամենեւին էլ դրան պատրաստ չէր, եւ կարող էր անհարկի քաջալերել երկրի ղեկավարի պաշտոնի հավակնորդներին: Փոխարենը, նա ավելի էր ամրապնդել իր իշխանությունը, պարբերաբար հաղթելով նախագահական ընտրություններում ձայների 90 տոկոսից ավելին հավաքելով, չնայած այդ ընտրությունները երբեք էլ ազատ ու արդար չեն որակվել միջազգային դիտորդների կողմից: Քարիմովի վերջին՝ չորրորդ անընդմեջ պաշտոնավարման ժամկետը սկսվել էր 2015 թվականի մարտին:   ՎԵՐԱԴԱՐՁ ԿՐԵՄԼԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ Հաշվի առնելով Ուզբեկստանում գործող ռեժիմի փակ բնույթը եւ օգոստոսի 27-ից վատառողջ Քարիմովի վերջին օրերը պարուրող գաղտնիության մթնոլորտը՝ տեղացի եւ օտարերկրյա վերլուծաբանները վերջին շաբաթվա ընթացքում վերադարձել էին կրեմլաբանության հին դպրոցին: Սոցիալական ցանցերում մեկնաբանները սկսեցին հետաքրքրվել՝ արդյոք ուզբեկական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները չեն սկսել հեռարձակել Չայկովսկու «Կարապի լիճը». խորհրդային տարիներին այս ստեղծագործությունը ղեկավար օղակներում մահվան եւ փոփոխության անսխալ ազդանշան էր: Նախագահի՝սեպտեմբերի 3-ինհայրենի Սամարղանդում կայացած հուղարկավորությունըհնարավորությունտվեցհպանցիկհայացք նետելՔարիմովից հետոՈւզբեկստանի քաղաքականէլիտայի ներքին շրջանակի վրա:Սակայնգուշակել, թե ովէ ստանձնելու իշխանության ղեկըկենտրոնականԱսիայիամենաբնակեցվածերկրումմիայն դատելով հուղարկավորությանը ներկա գտնվողներից եւ նրանց զբաղեցրած տեղերից, ամենայնհավանականությամբ, դժվար կլինի:Իվերջո, Ուզբեկստանըավելի քան քառորդ դարի իր պատմության ընթացքում առաջին իշխանափոխությանգործընթացում է գտնվում: Այնուամենայնիվ, հուղարկավորության ժամանակ պարզ դարձավ, որ Ուզբեկստանի փոխվարչապետ Ռուստամ Ազիմովը՝ նախագահի պաշտոնի հնարավոր հավակնորդներից մեկը, ով, լուրերի համաձայն, ձերբակալվել էր, ողջ եւ առողջ էր.նա ներկա էրարարողությանը: Շատերն այն կարծիքին են, որ երկար տարիներ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Շավկաթ Միրզիյոեւը, ով նախագահի հուղարկավորության հանձնաժողովն էր ղեկավարում եւ ողջունում օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներին, հավանաբար, կլինի հաջորդ նախագահը: Այս դեպքում, սակայն, նոր նախագահի պաշտոնավարման ընթացքում փոփոխություններ ակնկալելն անիմաստ կլինի: Երկրի Սահմանադրության համաձայն՝ Քարիմովի մահից հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ Ուզբեկստանի սենատի նախագահ Նիգմատիլա Յուլդաշեւը, ինչը թեպետ այդքան էլ միանշանակ չէր: Օրենքի համաձայն՝ հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն երեք ամսվա ընթացքում:   ՑՄԱ՞Հ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Թե ինչպես են Ուզբեկստանի իշխանական օղակներում պատրաստվում մոտակա շաբաթների կամ ամիսների ընթացքում լրացնել առաջացած վակուումը, ուշադրությամբ կհետեւեն թե երկրի քաղաքացիները, թե ծերացող բռնապետերը Կենտրոնական Ասիայի հարեւան երկրներում ու Ադրբեջանում: Այս երկրների կառավարման համակարգերը նման են իրար, չնայած ընդհանուր առմամբ, բացառությամբ Թուրքմենստանի, պակաս ռեպրեսիվ են: Քարիմովի հարաբերություններն այս թուրքալեզու երկրների, ինչպես նաեւ Տաջիկստանի հետ հաճախ անկայուն էին, իսկ երբեմն էլ՝ բացահայտ լարված: Այս հարաբերություններն առանձնանում էին անձնական մրցակցությամբ, ջրային հարցերի վերաբերյալ տարաձայնություններով, սահմանային վեճերով եւ տարածաշրջանում աճող ծայրահեղական իսլամիզմի նկատմամբ տարբեր մոտեցումներով: Սակայն իրականում բոլորն էլ նույն գլուխկոտրուկի առջեւ են կանգնած՝ ինչպես պահպանել իշխանությունը եւ փոխանցել այն: Թուրքմենստանում, որտեղ գործում է նույն գաղտնի ու անողոք ռեժիմը, ինչպես Ուզբեկստանում, տասը տարի առաջ փոխվեց ղեկավարությունը նախագահ Սապարմուրատ Նիյազովի անսպասելի մահից հետո: Այստեղ սահմանադրական իրավահաջորդության ֆորմալ ձեւաչափը հեշտությամբ անտեսվեց: Քաղաքականէլիտան, Պետականանվտանգությանխորհրդի աջակցությամբ, համաձայնությանեկավբանակցություններիմիջոցովեւսահուն կերպով անցում կատարեց, արտաքինդիտորդներիհամար բավականինանսպասելիորեն, դեպիհաջորդավտորիտարռեժիմը՝ԳուրբանգուլիԲերդիմուհամեդովիղեկավարությամբ, ովմինչայդառողջապահությաննախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Իշխանության փոխանցման այս մոդելն ամենահարմար տարբերակն է համարվում նաեւ Ուզբեկստանի քաղաքական էլիտայի համար: Ադրբեջանը նույնպես ավտորիտար առաջնորդի փոփոխության փորձ ունի: Նախագահ Իլհամ Ալիեւը զբաղեցրեց հոր՝ Հեյդար Ալիեւի աթոռը, երբ վերջինս գամվեց անկողնուն հիվանդության պատճառով: Իլհամ Ալիեւը ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը 2003-ին կայացած ընտրությունների արդյունքում, որոնք այդպես էլ ազատ ու արդար չճանաչվեցին: Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում պատրաստվում են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե անցկացնել, որի նպատակն է ընդլայնել նախագահի լիազորությունները եւ, ամենայն հավանականությամբ, երկարաձգել Ալիեւների կլանի իշխանությունը: Ուզբեկստանում, սակայն, Քարիմովի երկու դուստրերը դժվար թե դիտարկվեն որպես նախագահի հավանական թեկնածուներ: Քարիմովի ավագ դուստրը՝ Գյուլնարան, ով ժամանակին հոր պոտենցիալ ժառանգորդն էր համարվում,  ենթադրաբար, տնային կալանքի տակ է գտնվում 2014 թվականից: Հոր հուղարկավորության ժամանակ նրան այդպես էլ ոչ ոք չտեսավ: Հաջորդն իշխանության փոխանցման այս հերթում կարող է լինել Ղազախստանը: Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Քարիմովի պես իշխանության էր եկել 1989 թվականին եւ ընդամենը երկու տարով է երիտասարդ վերջինից: Նազարբաեւի առողջության եւ նրա հավանական հետնորդի մասին քննարկումները շարունակվում են շուրջ 20 տարի: Նազարբաեւը չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից մոտ ապագայում եւ դեռեւս չի նշել ժառանգորդի անունը: Նրա ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, ով ներկայում զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը, հաճախ է հիշատակվում որպես Ղազախստանի հաջորդ հավանական նախագահ, եւ երբ ժամանակը գա, իշխանության փոխանցման ֆորմալ օրենքները կարող են պարզապես անտեսվել: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնովը, ով զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը 1994 թվականից, այս տարվա մայիսին սահմանադրական հանրաքվե նախաձեռնեց, որը թույլ կտա նրան այսուհետ առանց սահմանափակումներիիր թեկնածությունն առաջադրել հետագա նախագահական ընտրություններին: Ռախմոնովի ընտանիքի անդամները խոշոր ձեռնարկություններ են ղեկավարում եւ պաշտոններ զբաղեցնում կառավարությունում: Ի տարբերություն վերը նշված երկրների, Ղրղզստանն ամենաազատ պետությունն է տարածաշրջանում, որտեղ 2005 եւ 2010 թվականներին զանգվածային բողոքի ցույցերի շնորհիվ երկու նախագահներ հեռացան պաշտոնից: Այնուհետեւ նոր Սահմանադրություն ընդունվեց, որն ամրապնդեց խորհրդարանի դերը: Սակայն այսօր հիմնադիր փաստաթղթում եղած բացերը լրացնելու կոչեր են հաճախ հնչում, այդ թվում՝ երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կողմից: Քարիմովի ռեժիմը լի էր թերություններով: Նա հատկապես հիշվելու է 2005 թվականի Անդիջանի արյունալի դեպքերի համար, երբ կառավարական ուժերը կրակ բացեցին բողոքի ցույցի անզեն մասնակիցների վրա, ինչի արդյունքում զոհերի թիվը հասավ մի քանի հարյուրի: Դեպքերին հաջորդած քննադատությունն Արեւմուտքի կողմից եւ միջազգային հետաքննություն սկսելու կոչերն ընդհանրապես անտեսվեցին: Տարածաշրջանում չեն մոռանա նաեւ Քարիմովի օրոք Ղրղզստանի եւ Տաջիկստանի հետ սահմանների երկայնքով տեղադրված ականները, որոնց պատճառը 1999 թվականին Աֆղանստանից եկող իսլամական զինյալների՝ Ուզբեկստան ներխուժելու մասին տեղեկություններն էին: Ականների պատճառով Տաջիկստանի ու Ղրղզստանի տասնյակ խաղաղ քաղաքացիներ զոհվեցին՝ հիմնականում հովիվներ եւ փայտ հավաքող կանայք: Չնայած այս ամենին, 2010 թվականին Քարիմովն ապաստան տվեց Ղրղզստանի հարավում սկսված դաժանէթնիկական բախումներից մազապուրծ եղած 100 հազար ուզբեկներին: Այս ամենով հանդերձ, նա գնահատվում էր Ուզբեկստանում եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար, թեւ այդ կայունությունը չափազանց թանկ էր նստում ուզբեկ ժողովրդի վրա:   Բիրգիտ Բրաուերը IWPR-ի կովկասյան տարածաշրջանի խմբագիրն է եւ «The Economist»-ի նախկինթղթակիցը Կենտրոնական Ասիայում:   Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ»#795 պարբերականից : Նյութի անգլերեն տարբերակը՝  այստեղ: