Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 երկրների 16 քաղաքներում այսօր կկայանա համահայկական հավաք-երթ

Քաղաքականություն
himnadir8

Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ աշխարհի 10 երկրների 16 քաղաքներում այսօր կկայանա համահայկական հավաք-երթ՝  հանուն ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի, ի աջակցություն Սասնա Ծռերի ընդվզման և ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների: Երևանյան հավաքը տեղի կունենա ժամը 19:00-ին Ազատության հրապարակում, Վանաձորյան երթը կմեկնարկի ժամը 18:00 Հիմնադիր խորհրդարանի Լոռու մարզային գրասենյակի մոտից, հասցե՝  ք․ Վանաձոր, Վարդանանց 35