A
A
Գործարար միջավայրը կառավարությունից ռեալ քայլեր է սպասում (տեսանյութ)
Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ողջունում է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը ՊԵԿ-ին՝ հարկային գործառույթների կատարման եւ տեսչական ստուգումների մասով. «Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը այդ հանձնարարականների կատարումը արագընթաց տեմպերով կանի»: Ինչ վերաբերում է գործարար միջավայրի բարելավմանը, ապա Արսեն Ղազարյանին հույս է տալիս այն, որ իրենք՝ գործարարներով, իրենց տնտեսությունները կառավարելիս, ծրագրեր իրականացնելիս, պետք է փորձեն հաղթահարել առկա տոգնացիոն երեւույթները. «Դրա համար մեզ պետք է Կառավարության աջակցությունը՝ նոր մոտեցումներ, հստակեցումներ: Իրավիճակի բարդությունը ենթադրում է բիզնես եւ կառավարություն ռեալ քայլեր անել»: