A
A
«Արարատը» 3:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»
«Ալաշկերտ» - «Արարատ» խաղով այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 5-րդ տուրը: Հանրապետության գործող չեմպիոնը չնայած հանդես եկավ սեփական դաշտում, սակայն անհաջող խաղաց եւ զիջեց 1:3 հաշվով: Այդպիսով, ալաշկերտցիներն առաջին պարտությունը կրեցին այս առաջնությունում, իսկ արարատցիները, ընդհակառակը, անդրանիկ հաղթանակը տարան ընթացիք խաղաշրջանում: Տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենան վաղը, սեպտեմբերի 11-ին: Մրցաշարի միանձնյա առաջատար «Շիրակը» Կապանում կհանդիպի տեղի «Գանձասար-Կապանի» հետ, իսկ Երեւանի «Փյունիկն» իր հարկի տակ կընդունի «Բանանցին»: