ԿԽՄԿ-ն Բաքվում այցելել է հայ ռազմագերուն. Արմենպրես
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են դեռեւս 2014-ի դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում գերի պահվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը: «Տեսակցությունը անցել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակում: Բոլոր դիտարկումները քննարկվում են այն կողմի հետ, ում իշխանության ներքո է գտնվում ազատազրկված անձը: Ըստ իր աշխատելաոճի` Կարմիր Խաչը հանրությանը չի ներկայացնում տեսակցության արդյունքները»,-նշեց նա: ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբեր 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով: Մանրամասներն՝ այստեղ