A
A
Հայաստանի շախմատիստները հաղթողի հավակնորդներ են «Սաբադել-2016»-ում
Իսպանիայում անցկացվող «Սաբադել-2016» շախմատային մրցաշարում մնացել է մեկ տուր: Այդ մրցումներում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը եւ Կարեն Գրիգորյանը շարունակում են առաջին տեղի համար պայքարը: Կայացած ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով գլխավորում է կուբացի գրոսմայստեր Լազարո Ագուերոն: Նրան հաջորդում են Կարեն Մովսիսյանն ու Կարեն Գրիգորյանը, որոնք իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: Այսօր կայանալիք վերջին տուրում մեր շախմատիստները կհանդիպեն համապատասխանաբար կուբացի Կեւել Օլիվայի եւ կատալոնցի Մարկ Նարցիսոյի հետ: Ոչ-ոքի արդյունք դեպքում նրանք կպահպանեն իրենց ներկայիս տեղերը, իսկ հաջողության դեպքում կհավակնեն 1-ին հորիզոնականին, եթե, իհարկե, առաջատարը գոնե կես միավոր կորցնի վերջին մրցափուլում: