Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն «Նաիրիտ»-ի ու Գյումրու մասին օրենքի նախագծեր առաջադրեց

Քաղաքականություն
bc2e94cfa6631069a061e1611f878517

ԲՀԿ խմբակցությունը ԱԺ-ում այսօր շրջառանության մեջ դրեց Օրենքի երկու նախագիծ։ Առաջինը նախագիծը՝ ««Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ի գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին», որով առաջարկվում են «Նաիրիտի» վերագործարկման եւ կենսունակության ապահովման կոնկրետ մեխանիզմներ. մասնավորապես, Նաիրիտի գույքային համալիրի ամբողջականության պահպանում, հիմնական միջոցների օտարման բացառում, ինչպես նաեւ՝ համապատասխան հարկային  արտոնությունների սահմանում՝ «Նաիրիտը» հայտարարելով արդյունաբերական գոտի։ ԲՀԿ-ի կողմից այսօր շրջանառության մեջ դրված երկրորդ նախագիծը՝ «Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» նախագիծն է, ըստ որի՝ նախատեսվում է Գյումրի քաղաքում գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման գործուն մեխանիզմների ներդրում։   ԲՀԿ մամուլի ծառայություն